Կեցավայրերը ամբողջ հանրապետության տարածքով են նախատեսվում և Սյունիքի մարզով չի սահմանափակվում․ Սարգսյան
«Քաղաքացիները գրանցվում են, ապա կատարվում է իրենց կարիքների առաջնային գնահատում և ըստ դրա արդեն իրականացվում են համապատասխան աշխատանքները»,- Կոռնիձորում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Ըստ նրա Կոռնիձորում գործում է նաև քաղաքացիների առաջնային կարիքները հոգալու համար կետ․ «Հոգեբանական աջակցություն է տրամադրվում, 24-ժամյա ռեժիմով բոլոր մարմինները աշխատում են, կայանը աշխատում է և գործում է նաև Գորիսում գտնվող կոորդինացնող կայանը, որտեղ ուղարկվում են այն քաղաքացիները, ովքեր ունեն օթևանի խնդիր։ Այնտեղ գրանցվելուց հետո և կարիքները գնահատվելուց հետո վերջիններիս տրամադրվում է կեցավայր»։
Վարդան Սարգսյանը նշեց, որ Կեցավայրերը ամբողջ հանրապետության տարածքով են նախատեսվում և Սյունիքի մարզով չի սահմանափակվում։