Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շվանիձոր գյուղի ստորին մասերի ոռոգվող հողերը սպասարկող պոմպերը աշխատում են ամբողջ թափով, իսկ գյուղ ջուր մղող պոմպը կգործի շուտով․ «Սյունիք» ՋՕԸ

Շվանիձոր գյուղի ստորին մասերի ոռոգվող հողերը սպասարկող պոմպերը աշխատում են ամբողջ թափով, իսկ գյուղ ջուր մղող պոմպը կգործի շուտով․ «Սյունիք» ՋՕԸ
Հասարակություն
11:18, 12 июль 2021
Սիրելի ջրօգտագործողներ, հայտնում ենք, որ Մեղրու տարածաշրջանի Ալվանք գյուղը երեկվանից ունի ոռոգման ջուր:

Շվանիձոր գյուղի ստորին մասերի ոռոգվող հողերը սպասարկող պոմպերը այս պահին աշխատում են ամբողջ թափով, իսկ գյուղ ջուր մղող պոմպը կգործի շուտով։

Այսօր վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում նաև Մեղրու ինքնահոս համակարգի վնասված հատվածում, որի արդյունքում ոռոգման ջուրը կհասնի Նռնաձոր գյուղ։ «Սյունիք» ՋՕԸ-ն հայցում է  ներողամտությունը Մեղրի տարածաշրջանի  ջրօգտագործող բաժանորդներից ոռոգման ջրի բացակայության համար։