Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կատարվել է COVID-19-ի դեմ 108107 պատվաստում

Կատարվել է COVID-19-ի դեմ 108107 պատվաստում
Հասարակություն
16:31, 12 июль 2021
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պատվաստումային գործընթացը շարունակվում է COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 11-ի դրությամբ` կատարվել է 108107 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 77449, երկրորդ դեղաչափ` 30658։

Հիշեցում.

  • «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով 
  • Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը 
  • Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար 
  • Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: 

Պատվաստումներն անվճար են: