Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ովքեր ցանկանում են հեռանալ ԼՂ-ից և վերադառնալ ԼՂ, պետք է տրամադրվի անվտանգ անցում՝ չեզոք, անկախ երրորդ կողմի դիտարկմամբ. Միլլեր

Ովքեր ցանկանում են հեռանալ ԼՂ-ից և վերադառնալ ԼՂ, պետք է տրամադրվի անվտանգ անցում՝ չեզոք, անկախ երրորդ կողմի դիտարկմամբ. Միլլեր
Հասարակություն
12:50, 26 сентябрь 2023
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, մեկնաբանելով Ադրբեջանի վերջին հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, նշել է, որ ամենակարևորը նախ՝ այժմ գոյություն ունեցող հրադադարի ռեժիմի պահպանումն է և հետագա ռազմական գործողությունների բացակայությունը, երկրորդ՝ ԼՂ ժողովրդի հումանիտար կարիքների բավարարումը, և երրորդ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հասնեն տևական խաղաղության: 

Ինչ վերաբերում է ԼՂ-ում հումանիտար իրավիճակին, Միլլերն ասել է, որ ԼՂ-ում էթնիկ հայերը պետք է հնարավորություն ունենան մնալու իրենց տներում և ապրելու խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ կյանքով, և պետք է հարգվեն նրանց իրավունքները. «Նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ (ԼՂ-ից) և վերադառնալ (ԼՂ), պետք է տրամադրվի անվտանգ անցում՝ չեզոք, անկախ երրորդ կողմի դիտարկմամբ: Եվ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու և բոլորի նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ապահովելու հարցում, այդ թվում նաև նրանց, որոնց կասկածում են մարտիկներ լինելու մեջ»:

Միլլերը նշել է նաև, որ Ռուսաստանը անվտանգության ոլորտում գործընկեր չէ, որի վրա կարելի է հույս դնել:'

@bagramyan26