Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խափանվել են Արցախի Հանրապետության պաշտոնական որոշ կայքեր

Խափանվել են Արցախի Հանրապետության պաշտոնական որոշ կայքեր
Հասարակություն
15:35, 26 сентябрь 2023
Արցախի Հանրապետւթյան նախագահի http://president.nkr.am, Արցախի կառավարության http://gov.nkr.am/hy/official-news/ պաշտոնական  կայքերը խափանված են՝  մուտք գործել հնարավոր չէ։ Ժամանակավորապես դադարեցվել է նաև Արցախի Հանրապետության դատախազության պաշտոնական կայքը։ Արցախի պետական ինստիտուտների պաշտոնական կայքերից  գործում է Արցախի Հանրապետւթյան Ազգային ժողովի կայքը, որտեղ վերջին թարմացումը, սակայն,  արվել է սեպտեմբերի 18-ին, Արցախի ԱԱԾ-ի, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, առողջապահության նախարարության, Արցախի պաշտպանության բանակի պաշտոնական  կայքերը, որոնք նույնպես սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայից  հետո թարմացված չեն։   

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնական կայքը թեև գործում է, սակայն այն նույնպես թարմացված չէ, կայքի տվյալով՝ մինչև այժմ ԱՀ ԱԽ քարտուղարը  Արցախի գործող նախագահ Սամվել Շահրամանյանն է։ 

Արցախին վերաբերող  թերևս միակ պաշտոնական օպերատիվ  գործող տեղեկատվական աղբյուրն «Արցախի տեղեկատվական շտաբ» կոչվող ֆեյսբուքյան էջն է։