Արդեն մի քանի օր է՝ փոխվել է «Հումանիտար կենտրոնի» խնդրի բնույթը, անհրաժեշտ է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին դիմավորել, պարզել նրանց առաջնային կարիքները և 24 ժամ շարունակ ուղղորդել, համակարգել և այդ խնդիրները կարգավորել. փոխվարչապետ
«Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացնում է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
«Ստեղծված իրավիճակում ՀՀ-ն խիստ կարևորում է ճշգրիտ և օբյեկտիվ տեղեկատվության հասանելիությունը։ Այդ նպատակով կառավարությունը գործարկել է այս հարթակը, որտեղից պարբերաբար տեղեկատվություն կհաղորդենք։ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հումանիտար խնդիրները լուծելու համար կառավարությունը գործարկել է մեխանիզմներ»,- այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա տեղեկացրեց, որ «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ դեռ դեկտեմբերից վարչապետի որոշմամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը ղեկավարում էր Տիգրան Խաչատրյանը։ Այնուհետև ՀՀ փոխվարչապետը ներկայացրեց, թե մինչ այժմ ինչպիսի աշխատանք է կատարվել, և ինչ է այս պահին սպասվում։
Փոխվարչապետը նշեց, որ անցած ավելի քան ութ ամիսների ընթացքում խնդիրներն են փոխվել, համապատասխանաբար փոխվել են նաև իրենց խմբի աշխատանքները։
«Ուզում եմ հիշեցնել, որ ի սկզբանե, երբ Լաչինի միջանցքն արգելափակվեց, և առևտրային նշանակության բեռների հոսքը դադարեց, ըստ էության երկու խնդիր առաջացավ։ Առաջինն այն էր, որ ԼՂ մեր գործընկերները պետք է փորձեին հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի բնակչությունը ժամանակին ապահովված լիներ սննդով և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով։ Մինչև հունիսը ներառյալ որոշակի կարգավորումներ գործում էին՝ հիմնականում խաղաղապահների ուղեկցությամբ այդ բեռները հասնում էին և բնակչությանն ապահովում այդ առաջին անհրաժեշտության ապրանքներով, իսկ արդեն հունիսից ի վեր այդպիսի շարժը նույնպես ընդհատվեց։ Մեր խմբի աշխատանքները համապատասխանաբար են փոխվել այդ ընթացքում. եթե առաջին ամիսներին մենք մեր ջանքերը կենտրոնացրել էինք առավելապես մատակարարումները կանոնավոր կազմակերպելու հարցում աջակցության աշխատանքները համակարգելու ուղղությամբ, ապա վերջին գրեթե 3 ամիսների ընթացքում մենք փորձում էինք ուղիներ գտնել, թե ինչպես կարելի է այդ հումանիտար նշանակության բեռները ֆիզիկապես հասցնել ԼՂ բնակչությանը»,- ասաց փոխվարչապետը։
Վերջինս նշեց, որ արդեն հուլիսի 15-ին կառավարությունը, տեսնելով, որ իրավիճակը, ըստ էության, փակուղային է և անհրաժեշտ է այդ հարցի վերաբերյալ միջազգային տեսանելիությունը բարձրացնել դեպի Լաչինի միջանցք, Կոռնիձոր գյուղ ուղղորդեց շարասյուն՝ բաղկացած 19 բեռնատարներից, շուրջ 400 տոննա մարդասիրական բեռ։
Նա նշեց, որ արդեն մի քանի օր է, ինչ խնդրի բնույթն է փոխվել, փոխվել է նաև իրենց աշխատանքային խմբի անելիքների շրջանակը, երրորդ օրն է, ինչ ԼՂ-ից տեղի է ունենում բռնի տեղահանում, մեծ քանակով մարդիկ են տեղափոխվում դեպի Հայաստան, անհրաժեշտ է այդ մարդկանց դիմավորել, պարզել նրանց ամենաառաջնային կարիքները և 24 ժամ շարունակ օրվա ընթացքում ուղղորդել, համակարգել, առաջնային անհրաժեշտության խնդիրները կարգավորել։
Մանրամասները՝ տեսանյութում