Քաղաքացիակենտրոն
լրատվություն

11 հոգանոց քաղաքացիների խումբն Արագած բարձրանալիս մոլորվել է․ ՀԺ

11 հոգանոց քաղաքացիների խումբն Արագած բարձրանալիս մոլորվել է․ ՀԺ
Հասարակություն
11:59, 13 июль 2021
Հուլիսի 13-ին՝ ժամը 05:38-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարի լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ քաղաքացիները մոլորվել են և չեն կարողանում ինքնուրույն իջնել։

Ժամը 08։50-ին փրկարարները հայտնաբերել են 11 հոգանոց քաղաքացիների խմբին Քարի լճից մոտ 6 կմ դեպի հարավային գագաթն ընկած հատվածում, որոնց ուղեկցել են անվտանգ տարածք։

Աղբյուր՝ armtimes.com