Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի համայնքային բյուջեից շուրջ 12 մլն կհատկացվի Տավուշի մարզի Բերդ և Սյունիքի մարզի Տեղ համայնքներին

Երևանի համայնքային բյուջեից շուրջ 12 մլն կհատկացվի Տավուշի մարզի Բերդ և Սյունիքի մարզի Տեղ համայնքներին
Հասարակություն
14:49, 13 июль 2021
Երևանի ավագանու որոշմամբ Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր գյուղի մանկապարտեզի շենքային պայմանների բարելավման նպատակով համայնքային բյուջեից կհատկավի 8 միլիոն 622 հազար դրամ:

3 միլիոն դրամ էլ կտրամադրվի Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղում կառուցվող նոր պուրակի համար մանկական խաղատեսակներ ձեռք բերելու և տեղադրելու նպատակով: