Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրակոցներ Գորիսում. կան վիրավորներ. Սյունիքի նախկին մարզպետ՝ Սուրեն Խաչատրյանի աներորդու վիճակը ծայրահեղ ծանր է

Կրակոցներ Գորիսում. կան վիրավորներ. Սյունիքի նախկին մարզպետ՝ Սուրեն Խաչատրյանի աներորդու վիճակը ծայրահեղ ծանր է
Հասարակություն
10:36, 14 июль 2021
Երեկ, հուլիսի 13-ին, կրակոցներ են հնչել Գորիսում։ Ժամը 00։30-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու քաղաքացի։ 

Shamshyan.com-ը հայտնում է, որ հիվանդանոց է մեկնել ոստիկանության խումբը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ տալու քանի որ գտնվում են վիրահատարանում։

Պարզվել է, նրանք Գորիս քաղաքի բնակիչներ Հարություն Վարդանյանն ու Մելիքսեթ Բարսեղյան են, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Գորիս քաղաքի Ակսել Բակունցի հուշարձանին հարակից տարածքից։

Ըստ տեղեկությունների՝ նշված վայրում մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ նշված անձինք վնասվածքներ են ստացել։

Կայքի տեղեկություններով, վիրավորներից Հ․ Վարդանյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ընկերն է, իսկ Մ․ Բարսեղյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է։ 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը դեպքի վայր է ժամանել նաև Սյունիքի մարզի դատախազը։

Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված մեծ թվով կրակված պարկուճներ և արնանման հետքեր։

Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․ օրի 112հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 

Լրատվամիջոցների փոխանցմամբ, Սուրիկ Խաչատրյանի աներորդու վիճակը ծայրահեղ ծանր է, նրան տեղափոխել են Երևան: