Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարտադիր չէ, որ Շիրակ տեղահանված մեր բոլոր հայրենակիցները Գյումրիում մնան. Աշոցքում, Ամասիայում կամ Արթիկում ունենք համանման պայմաններ. Գնել Սանոսյան

«Առավոտյան ժամը 8-ի դրությամբ մարզպետարանների, համայնքների կողմից հաշվառված և տեղակայված 10.967 քաղաքացի ունենք. դրանք հիմնականում հյուրանոցներ են, հյուրատներ, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքներ կամ այլ շենք-շինություններ, որոնք հարմարեցված են այսպիսի կարիքների համար»,- այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Կառավարության հերթական նիստում տեղեկացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ կա աշխատանքային խումբ, և իրականացվում է 24-ժամյա հերթապահություն:

Նախարարը, դիմելով բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, խնդրեց աշխատանքային խմբի հետ այնպես աշխատել, որ տեղակայման գործընթացն արագ կատարվի՝ հաշվի առնելով հոսքերի մեծությունը. «Խոսքն այն մասին է, որ պարտադիր չէ Շիրակ տեղահանված մեր բոլոր հայրենակիցները Գյումրիում մնան, երբ Աշոցքում, Ամասիայում կամ Արթիկում ունենք համանման պայմաններ: Կխնդրեմ իրենց համաձայնել, որ մենք այդ բաշխվածությամբ տեղակայենք»: