ԼՂ-ից տեղահանվածների տվյալները գրանցում ենք, որպեսզի ըստ տարիքային խմբերի և կարիքների կարողանանք աջակցել ․ Գնել Սանոսյան
70 հազար 500 բռնի տեղահանված մեր հայրենակիցներից այս պահին 13 հազար 922-ը հաշվառվել և տեղակայվել է մեր որևէ մարզում՝ հյուրանոցներում, առանձնատներում կամ հյուրատներում. այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Սանոսյանը նշեց նաև, թե որ մարզում որքան բռնի տեղահանված մարդ է տեղակայվել. Արագածոտնի մարզում՝ 820, Արարատի մարզում՝ 2200, Արմավիրի մարզում՝ 1049, Գեղարքունիքի մարզում՝ 1349, Լոռու մարզում՝ 527, Կոտայքի մարզում՝ 3594, Շիրակի մարզում՝ 763, Սյունիքի մարզում՝ 1918, Վայոց ձորում՝ 1027 և Տավուշում՝ 678։
Սանոսյանը նշեց, որ Գորիսում կամ Վայքում տեղի է ունենում բռնի տեղահանվածների հաշվառում. «Նրանց տվյալները գրանցում ենք, որպեսզի ըստ տարիքային խմբերի և ըստ կարիքների կարողանանք աջակցել, և Կառավարությունը բազմաթիվ աջակցության ծրագրեր կիրականացնի»։