Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայերենն այսուհետ հասանելի կլինի Microsoft Translator-ում

Հայերենն այսուհետ հասանելի կլինի Microsoft Translator-ում
Հասարակություն
13:14, 24 февраль 2021
Փետրվարի 21-ին նշվող Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Microsoft ընկերությունը հայտարարել է, որ տեքստերի թարգմանություն իրականացնող իր Microsoft Translator ծառայությունն ավելացրել է ևս 9 լեզու՝ այդ թվում և հայերենը: Այդպիսով Microsoft Translator-ի ծառայություններն արդեն հասանելի են դարձել 83 տարբեր լեզուներով:

Ընկերությունը նշել է, որ ողջ աշխարհում հայերեն խոսում է շուրջ 7 մլն մարդ: