Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շենքի մուտքի մոտ գտնված նորածին երեխան ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքում ունի ինֆեկցիաներ. վիճակը ծանր է

Շենքի մուտքի մոտ գտնված նորածին երեխան ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքում ունի ինֆեկցիաներ. վիճակը ծանր է
Հասարակություն
19:40, 14 июль 2021
Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնել է, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածնի վիճակը նեոնատոլոգ, մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի կողմից գնահատվում է ծանր, հավելելով, որ այս պահի դրությամբ այն կարելի է համարել կայուն:

Նշենք, որ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտ գտնված նորածին երեխան ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքում ունի ինֆեկցիաներ, ինչպես նաև շնչառական անբավարարության պատճառով փոքրիկին միացված է արհեստական շնչառական սարք:

Նորածինը շարունակում է մնալ համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո, նրա առողջական վիճակի փոփոխության վերաբերյալ կտրամադրվի տեղեկատվություն: