Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհնազանդության ակցիա ԵՊՀ-ում․ ուսանողության կողմից արձագանք չկա

Անհնազանդության ակցիա ԵՊՀ-ում․ ուսանողության կողմից արձագանք չկա
Հասարակություն
13:31, 24 февраль 2021
«Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի մասնակիցները քիչ առաջ մուտք են գործել Երևանի պետական համալսարանի շենք՝ կոչ անելով ուսանողներին դասից դուրս գալ և միանալ «Հայրենիքի փրկության շարժմանը»: 

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը արձագանքելով տեղի ունեցածին,  նշել է, որ համամիտ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալու կոչերին, սակայն դա չի նշանակում, որ պետք է տապալել հանրային կարգը:

Ընթացքում երիտասարդներն ու իրավապահները միմյանց քաշքշել են, մի կին վայր է ընկել, սակայն կազմակերպիչները փորձել են արագ հանդարտեցնել կրքերը:  

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենց նպատակն է Հայաստանում բնակվող յուրաքանչյուր երիտասարդի մասնակցությունը հայրենիքի փրկությանը:

Սակայն ակցիան առանձնապես արձագանք դեռևս  չի ստանում ուսանողների կողմից։

Ակցիայի իրականացման պահին համալսարանում էին գտնվում նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը և  իրավաբան, նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը։