Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի

Սյունիքի հովտային շրջաններում  և Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի  +42 աստիճանի
Հասարակություն
13:53, 15 июль 2021
Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է։

Սահարա անապատից    արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված  հուլիսի      
16-20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, հուլիսի 19-20-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում,  Սյունիքի հովտային շրջաններում  և Երևանում ցերեկային ժամերին  հասնելով +40․․․+42 աստիճանի»։