Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մառախուղի պատճառով կորած 2 զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆ

Մառախուղի պատճառով կորած 2 զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆ
Հասարակություն
18:03, 15 июль 2021
Երեկ մառախուղի պատճառով կորած զինծառայողներ Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՊՆ-ից և նշեցին, որ մառախուղի պատճառով դժվարանում են որոնողական աշխատանքները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ: