Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՏՀԱՏՄ կողմից 2021 թվականի առաջին եռամսյակում տրանսպորտի բնագավառում իրականացրած ստուգումների և վերստուգումների վիճակագրություն

ՔՏՀԱՏՄ կողմից 2021 թվականի առաջին եռամսյակում տրանսպորտի բնագավառում իրականացրած ստուգումների և վերստուգումների վիճակագրություն
Հասարակություն
14:57, 16 июль 2021
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2021 թվականի
գործունեության տարեկան ծրագրով առաջին եռամսյակի ընթացքում տրանսպորտի բնագավառում
կատարվել է 2 վերստուգում։ Դրանց արդյունքով 1 տնտեսավարող սուբյեկտի տրվել է տեղեկանք՝
թերությունների բացակայության վերաբերյալ:

2021 թվականի առաջին եռամսյակում ՀՀ 10 մարզերի և Երևանի տարածքներում գործող
«Հայավտոկայարան» ՓԲԸ ավտոկայարաններում, ավտոկայաններում, երթակարգավարական կետերում,
նաև այդ տարածքներից դուրս կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղիների
սկզբնակետ-վերջնակետերում պարբերաբար իրականացվել են միջպետական, միջմարզային, ներմարզային
և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման կազմակերպման գործընթացի,
միջպետական ավտոբուսային փոխադրումների ուղետոմսերի վաճառքի, տրանսպորտային միջոցների
շահագործման և տեխնիկական զննության անցկացման կայանների գործունեության նկատմամբ 908
մշտադիտարկում։

Կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ
իրականացվել է 676 մշտադիտարկում, որից 212-ը՝ Երևանում, 100-ը՝ Կոտայքի մարզում, 82-ը՝
Շիրակի, 62-ը՝ Արարատի, 58-ը՝ Արմավիրի, 43-ը՝ Լոռու, 35-ը՝ Գեղարքունիքի, 33-ը՝ Արագածոտնի,
14-ը՝ Տավուշի, 7-ը՝ Սյունիքի մարզում։

2021թ․ առաջին եռամսյակի ընթացքում Տեսչական մարմնի տարածքային բաժինների
(բացառությամբ Երևանի) տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից իրականացվել են
մարզերի տարածքով անցնող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային միջպետական, հանրապետական և
մարզային (տեղական) նշանակության ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների
օրինականության վերաբերյալ ուսումնասիրություններ և դիտարկումներ։ Տեսչական մարմնի տարածքային
բաժինները գույքագրել են միջպետական ավտոճանապարհներին ապօրինի տեղադրված 68 գովազդային
վահանակ։ Ամենից շատ՝ 18 ապօրինի տեղադրված գովազդային վահանակ հայտնաբերվել է Տավուշի
մարզում, ամենից քիչ՝ 1 վահանակ՝ Սյունիքի մարզում։ Մնացած մարզերում հայտնաբերված ապօրինի
գովազդային վահանակների թվային պատկերը հետևյալն է․Գեղարքունիք՝ 11, Կոտայք՝ 10, Արարատ՝ 8,
Արագածոտն՝ 6, Արմավիր և Լոռի՝ 5-ական, Վայոձ ձոր՝ 4։

2021 թվականի առաջին եռամսյակում իրականացված վերահսկողական գործառույթների
տրանսպորտային օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 59
արձանագրություն: Դրանից 42-ը վերաբերել է վարչական տուգանք նշանակելուն, 17-ը՝
վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի կարճմանը։ Նշանակվել է 4.110.000
դրամի չափով վարչական տուգանք։
Բացահայտված խախտումները վերացնելու ուղղությամբ համապատասխան միջոցներ են
ձեռնարկվել։ Արձանագրված խախտումները վերաբերել են կանոնավոր ուղևորափոխադրումներ
իրականացնողների կողմից հաստատված չվացուցակներով ավտոբուսների (միկրոավտոբուսների)
մեկնման ժամերը չպահպանելուն, առանց ճանապարհային թերթիկի կամ ճանապարհային թերթիկում
համապատասխան նշումների բացակայությամբ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացմանը

և ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումները սպասարկող ավտոտրանսպորտային
միջոցներն առանց երթուղին արտահայտող ցուցատախտակի և (կամ) երթուղու չվացուցակի և (կամ)
երթուղու սխեմայի (բացառությամբ ներհամայնքային երթուղիների) և (կամ) սպասարկող
կազմակերպության անվանման և գտնվելու վայրի նշումով ցուցանակի և (կամ) տեխնիկական
կանոնակարգերի և ստանդարտների պահանջներին անհամապատասխան արտաքին և ներքին
կահավորմամբ շահագործելուն։