Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում 43-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով ընկել է Մեղրիով անցնող գետը․ կա վիրավոր

Սյունիքում 43-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով ընկել է Մեղրիով անցնող գետը․ կա վիրավոր
Հասարակություն
16:27, 16 июль 2021
Հուլիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմանում Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Արսեն Հարությունյանն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Կապան ավտոճանապարհի 15 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել գետում, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Ա․ Հարությունյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Մեղրի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։

Դեպքի թաստով նույն վաշտի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։