Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«2 օր առաջ պետք է գերիներ բերեին, ցույցեր արեցին, փակեցին մեր երեխաների ճանապարհը»․ անհետ կորած զինվորների ծնողները պահանջում են դադարեցնել ցույցերը

Անհետ կորածների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց։ Մի խումբ ծնողներ մուտք են գործել Կառավարության ընդունարան։ Ծնողներից մեկը դիմեց ժողովրդին եւ կոչ արեց ուշքի գալ։

Նա, անդրադառնալով «Հանուն փրկության շարժման» բողոքի  ակցիաներին, ասաց, որ ճանապարհներ փակելով ցուցարարները  իրենց գործողություններով, 20.000-ով  ծախվելով՝ խոչընդոտում են գերիների վերադարձին եւ խանգարում Կառավարությանը։ «Չեն թողում Կառավարությունը աշխատի, Ժողովրդին կոչ եմ անում դուրս գալ փողոց եւ մաքրել սրանց, երկու օր առաջ, երբ փողոցներ փակեցին, ցույցեր արեցին՝ փակեցին մեր երեխաների ճանապարհները, երկու օր առաջ պետք է գերիներ բերեին։ Ադրբեջանը տեսնում է՝ էստեղ ցույցեր են անում, ասում է՝ կանգնեցնենք, թող իրար ուտեն»։

Ծնողները պահանջում են, որ 17 կուսակցությունները դուրս չգան փողոց, մինչև բոլոր գերիները չվերադառնան Հայաստան։