Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիգրան Մուկուչյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ ՀԺ

Տիգրան Մուկուչյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ ՀԺ
Հասարակություն
14:39, 19 июль 2021
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հիվանդանոցից դուրս է գրվել: Տեղեկությունը ՀԺ-ի հարցին ի պատասխան հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

«Տանն է, ապաքինվում է, մի քանի օր կազդուրվելուց հետո կվերադառնա աշխատանքի»,- մանրամասնեց Հարությունյանը:

Հիշեցնենք, ԿԸՀ նախագահը հուլիսի 14-ին շտապօգնության մեքենայով սուր ինֆարկտով հիվանդանոց էր տեղափոխվել: Հաջորդ օրը ՀԺ-ի հետ զրույցում Մուկուչյանն ասել էր, որ Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնում իրականացրել են ստենտավորում, ինքնազգացողությունը նորմալ է: