Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Ազարյանը «բարոյական իրավունքներից զուրկ, կոռուպցիայով դատավոր դարձած և կոռուպցիայով ղեկավարվող անձնավորություն է» արտահայտության համար մեղադրանք է առաջադրվել գործով մեղադրյալին

Դատավոր Ազարյանը «բարոյական իրավունքներից զուրկ, կոռուպցիայով դատավոր դարձած և կոռուպցիայով ղեկավարվող անձնավորություն է» արտահայտության համար մեղադրանք է առաջադրվել գործով մեղադրյալին
Հասարակություն
15:53, 19 июль 2021
Ռաֆիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել 2021 թվականի ապրիլի 9-ին ԵԴ/0173/11/20 դատական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ տարված վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ Վերաքննիչ դատարան է մուտքագրել վերոնշյալ բողոքը, որը մակագրվել է դատավոր Ալեքսանդր Ազարյանին եւ ՀՀ Վերաքննիչ դատարան է մուտքագրել վերոնշյալ բողոքը քննության առնող նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ «Բացարկ» վերտառությամբ ինքնաբացարկի միջնորդություն, որը քննության է առնվել և հրապարակվել է 2021 թվականի ապրիլի 23-ի դատական նիստի ժամանակ, դրանում ի թիվս այլնի նշել է, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը «բարոյական իրավունքներից զուրկ, կոռուպցիայով դատավոր դարձած և կոռուպցիայով ղեկավարվող անձնավորություն է, որը իրավունք չունի իրեն վերաբերող գործ քննելու» արտահայտություններ՝ նման կերպ վիրավորելով ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին, վերջինիս պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ:

Ռաֆիկ Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։  Գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին։