Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծառայակցի անզգույշ կրակոցից մահացած զինծառայող Արթուրը Քարվաճառում մասնակցել էր 44-օրյա պատերազմին

Ծառայակցի անզգույշ կրակոցից մահացած զինծառայող Արթուրը  Քարվաճառում մասնակցել էր 44-օրյա պատերազմին
Հասարակություն
17:08, 19 июль 2021
Հուլիսի 16-ին` ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստացած պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանը մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին։

Արթուրը կռվել է Քարվաճառում և ողջ-առողջ վերադարձել պատերազմից։ Վերջինս դեռ մեկ տարի ուներ մինչև ծառայության ժամկետի ավարտը։ 

Արթուր Ղազարյանը Արարատի մարզի Ջրահովիտ համայնքից էր։ Մինչև պատերազմ մեկնելը Արթուրն արդենն հասցրել էր սեփական բիզնես ստեղծել և ավտոտեխսպասարկման կետ էր բացել։ 

Civic.am-ի հետ զրույցում Արթուր Ղազարյանի մտերիմները նշեցին, որ երիտասարդը հարգված ու ճանաչված էր ոչ միայն հայրենի գյուղում, այլև՝  մարզում։

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրգործ։