Ադրբեջանն ահաբեկիչ է հռչակել մոդել Արմինե Հարությունյանին, սոցցանցերը ողողել՝ նրա լուսանկարներով

Հասարակություն
ՈՄԱ «Ողջ մնալու արվեստը» կազմակերպությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանը ահաբեկիչ է հռչակել մոդել Արմինե Հարությունյանին և մեդիա տիրույթում տարածում է հայ մոդելի լուսանկարները:
«Ադրբեջանը, որը ևս մեկ անգամ ապացուցեց իր երեխայասպան, մարդակեր լինելը և հայատյաց քաղաքականությունը, ահաբեկիչ է հռչակել հայ մոդել Արմինե Հարությունյանին, որը մասնակցել է ՈՄԱ-ի 10-օրյա դասընթացին՝ ցանկանալով ընդամենը սովորել առաջին բուժօգնություն և ինքնապաշտպանություն այն դեպքում, երբ իր հայրենակիցներին սպանում, գլխատում և խոշտանգում են։
Ադրբեջանական քարոզչական դաշտը տարածում է մեր հայրենակցի լուսանկարը՝ նրան ներկայացնելով որպես ահաբեկիչ և դարձնելով քննադատության թիրախ։
Հրավիրում ենք միջազգային բոլոր լրատվամիջոցների ուշադրությունը՝ պայքարելու նման ապատեղեկատվության դեմ և միջոցներ ձեռնարկելու՝ սանձելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը»,- ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Արմինե Հարությունյանը մեծ ճանաչում ձեռք բերեց աշխարհահռչակ «Gucci»-ի 2020թ.-ի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո: