Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական ԶՈՒ-ի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված կոմբայնավարը վերադարձվել է հայկական կողմին. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված կոմբայնավարը վերադարձվել է հայկական կողմին. ՀՀ ՊՆ
Հասարակություն
21:22, 19 июль 2021
Հուլիսի 19-ին միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին: