Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիների կրակոցներից վիրավորված Երասխի համայնքապետի կյանքին վտանգ չի սպառնում, առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից․ «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն

Ադրբեջանցիների կրակոցներից վիրավորված Երասխի համայնքապետի կյանքին վտանգ չի սպառնում, առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից․ «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն
Հասարակություն
10:48, 20 июль 2021
«Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում և առաջիկա օրերին դուրս կգրվի»,-Civic.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանը։  

Նշենք, որ երեկ՝ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներով գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Այս մասին տեղեկացրել է Պաշտպանությանը նախարարությունը։ Ըստ նախարարության հաղորդագրության մի քանի ժամ տևած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։