Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ պայմաններում է ադրբեջանցիների կրակոցներից վիրավորվել Երասխի գյուղապետը

Ինչ պայմաններում է ադրբեջանցիների կրակոցներից վիրավորվել  Երասխի գյուղապետը
Հասարակություն
10:52, 20 июль 2021
Ինչպես հայտնել է ՀՀ ՊՆ-ն՝ երեկ երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը գնդակոծվել են:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

Civic.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցիները մեքենայի անիվներ են այրում և դրանք գլորում են մեր գյուղացիների դաշտերը՝ այրելով դրանք։ Գյուղապետը կազմակերպել է դաշտերի հանգցնելը, ինչի ժամանակ էլ հրազենային վիրավորում է ստացել։ 

Արդեն տեղեկացրել ենք, որ գյուղապետը գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում և նրա կյանքին վտանգ չի սպառնում, շուտով դուրս կգրվի հիվանդանոցից։ 

Նշենք, որ Արարատի մարզպետը ևս եղել է կրակոցների և հրդեհի վայրում։