Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագածոտնի մարզում բռնի տեղահանված և հաշվառված անձանց թիվը 3017 է, որոնցից 478-ը տեղակայված են հյուրանոցներում, հյուրատներում, իսկ 2539 անձ տեղակայված են տներում, սեփական բնակարաններում․ Արագածոտնի մարզպետ

«Առաջին հանձնարարականը, որը ստացել ենք, դա եղել է վարչապետի կողմից այն հանձնարարականը, որ մեր բռնի տեղահանված քույերերի ու եղբայրների ժամանելու դեպքում առաջին իսկ պահից ապահովենք կեցավայրով, սնունդով և հիգիենայի պարագաներով։ Այդ փուլը կարելի է ասել անցել ենք»,-այդ մասին այսօր ներկայացնելով Արագածոտնի մարզում տեղավորված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքի մասին՝ ասաց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Նա նշեց, որ ժամը 16․00-ի դրությամբ Արագածոտնի մարզում բռնի տեղահանված և հաշվառված անձանց թիվը 3017 է, որոնցից 478-ը տեղակայված են հյուրանոցներում, հյուրատներում, իսկ 2539 անձ տեղակայված են տներում, սեփական բնակարաններում։ 

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին հաշվառում անցած և տներում բնակեցված 2539 անձանցից 2086 անձ ստացել է սնունդ, իսկ հյուրանոցներում, հյուրատներում հիմնականում սնունդը ապահովում է հենց տվյալ տնտեսվարողը՝ ապահովելով երեքանգամյա սնունդ։
«Դպրոց է ընդունվել 150 երեխա, տրանսպորտի հարցը կազմակերպում է կառավարությունը, այսինքն՝ երեխաներին դպրոց տեղափոխելն ու հետ տանելը կառավարությունն իր վրա է վերցնու։ Նաև կցանկանայի նշել, որ տարվում են աշխատանքներ՝ հյուրանոցներից, հյուրատներից, դեպի սեփական տներ բնակեցնելու խնդիրը, որը շատ կարևոր է։ Եվ կխնդրեմ մեր հայրենակիցներին այս հարցում մեզ աջակից լինել, որովհետև հետագա կանխատեսելի կյանք վարելու համար վստահ եմ, որ բնակարանները շատ ավելի հարմարավետ կլինեն»,- ասաց Արագածոտնի մարզպետը։

Մանրամասները՝ տեսանյութում