Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երասխ համայնքի ղեկավարը քիչ առաջ վիրահատվել է

Երասխ համայնքի ղեկավարը քիչ առաջ վիրահատվել է
Հասարակություն
12:15, 20 июль 2021
Քիչ առաջ «Աստղիկ» ԲԿ-ում ավարտվել է Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանի վիրահատությունը։ Այդ մասին Civic.am-ի հետ զրույցում հայտնեցին Արարատի մարզպետարանից։

Մենք կապ հաստատեցինք նաև «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն  Ասատուր Ասատրյանի հետ և վերջինս մեղ տեղեկացրեց, որ Ռադիկ Օղիկյանը ենթարկվել է թեթև վիրահատության, վիրահատությունը հաջող է անցել, նրա ինքնազգացողությունը լավ է։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը գնդակոծվել են:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում էր ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։