Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սյունիքի մարզի Տեղ համայնքում գիշերը հնչել են անկանոն, ոչ նշանառու կրակոցներ. այս պահին վիճակը հանգիստ է, կրակոցներ չկան». Ներսես Շադունց

«Սյունիքի մարզի Տեղ համայնքում գիշերը հնչել են անկանոն, ոչ նշանառու կրակոցներ. այս պահին վիճակը հանգիստ է, կրակոցներ չկան». Ներսես Շադունց
Հասարակություն
13:05, 20 июль 2021
Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային շրջանում ևս գիշերը անհանգիստ է եղել։ Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ գիշերը ադրբեջանական կողմից մի քանի ժամ անկանոն կրակահերթ է հնչել։ 

«Գիշերը որոշ հատվածներում անկանոն կրակոցներ են եղել, բայց ոչ նշանառու։ Մեր բանակային կորպուսի տղաների համապատասխան գործողությունների արդյունքում կրակոցները դադարել են»,- ասաց Ներսես Շադունցը։ 

Համայնքի ղեկավարը նշեց, որ կրակահերթերը եղել են միայն հրազենային զինատեսակներից։ Հայկական կողմից զոհեր, վիրավորներ չկան։ 
«Իրենց մոտ երևի ինչ-որ միջոցառում էր կամ նման մի բան, խմել էին, գոռգոռում էին և անկանոն կրակահերթ էին բաց թողնում դեպի օդ»,- ասաց Շադունցը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ այս պահին վիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։