Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում օրվա ընթացքում հանգիստ է եղել, գյուղի բնակիչների մեջ պանիկա չկա
Հասարակություն
«Արարատի մարզի Երասխ համայնքի բնակիչները միշտ էլ՝ այս պահին էլ հանգիստ են։ Սահմանից հեռու մարդիկ ավելի շատ պանիկա են անում, քան սահմանամերձ գյուղերի բնակիչները»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Քրիստինե Պողոսյանը։
«Գյուղում մարդիկ հստակ արտահայտվում են՝ մեր տունն է, ոչ մի տեղ չունենք գնալու, ինչի պետք է գնանք, վիճակ է՝ կհանդարտվի»,- հավելեց նա։
Քրիստինե Պողոսյանը նաև հիշատակեց, որ Երասխի համայնքապետը վիրահատվել է, և վիճակը նորմալ է գնահատվում՝ կյանքին սպառնացող վտանգ չկա, իսկ համայնքի ղեկավարման գործում համայնքապետարանին աջակցում է մարզպետարանը։
Պաշտպանության նախարարությունից էլ նշեցին, որ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում օրվա ընթացքում հանգիստ է եղել։
Նշենք, որ երեկ՝ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներով գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Այս մասին տեղեկացրել է պաշտպանության նախարարությունը։ Ըստ նախարարության հաղորդագրության՝ մի քանի ժամ տևած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։