Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»․ Վահան Քերոբյան

Կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»․ Վահան Քերոբյան
Հասարակություն
15:08, 21 июль 2021
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2021 թվականի հունիսին Հայաստանի արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300մլն ԱՄՆ դոլարը։

2021 թվականի հունիսին աշխատատեղերի շուկան շարունակել է բուռն աճել՝ սահմանելով հարկման բազա ունեցող աշխատակիցների նոր ռեկորդ՝ 643,256, մայիսի նկատմամբ աճելով 8,305-ով։

Այս ամենի հետ աշխատանքի սուր պահանջարկ կա շինարարության, գյուղատնտեսության, ԻՏ, մշակող արդյունաբերության, նույնիսկ տաքսիի ոլորտներում, հետևաբար, կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»: