«Եռաբլուր լացողներ, Եռաբլուրի կեսը սեփականաշնորհել էիք․ Էդ դուք չե՞ք Եռաբլուրի վրա «Լեքսուս» ու «Տոյոտաներ» սարքողներ, եկել եք էդ ինչի՞ց եք խոսում»․ Փաշինյանը՝ ընդդիմությանը
«Դուք դրոշներ եք դրել ձեր սեղանին, ամբողջ օրը խոսում եք Լեռնային Ղարաբաղի մասին, բայց ձեր խոսույթի մեջ նույնիսկ հարգանք չկա. ասում եք՝ «ձեր խոսակից Արայիկը»: Մարդու էսօրվա վիճակը, նախկին կարգավիճակը և ձեր ճառերը... հարգանքի պրիմիտիվ արտահայտություն չկա: Այդ դրոշը ձեզ համար ընդամենը իրիկունը փաբում անցկացնելու համար նյութական միջոց ապահովելու միջոց է»,- այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի:
Վարչապետը նշեց. «Հայտարարում եք՝ մահապարտ ենք դառնում, մեզ էլ ասում եք՝ գնացեք Վարդաշեն, դուք մեկ Իտալիայում եք, մեկ Հոլանդիայում, ինչքան ռեզորթ կա Եվրոպայում ու Ասիայում, բաց չեք թողնում: Եվրոպական 5-աստղանի ռեզորթներում քանի՞ մահապարտ գտաք վերջը, տենց էլ չհասկացանք»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ երբ ընդդիմադիր գործիչները սահմանն անցնեն, ում պետք է ուղարկել Վարդաշեն՝ կուղարկեն Վարդաշեն. «Իսկ ինչ վերաբերում է Բաքու գնալ-գալու տրամաբանությանը, ենթադրում եմ՝ գնալ-գալու ձևերը և ուղիներն ու կապուղիները դուք լավ գիտեք, այդ թվում՝ ձեր քաղաքական ուժի ղեկավարի բազմամյա փորձի բերումով: Համենայնդեպս, վստահ եք խոսում, և դա միայն դրա մասին է վկայում»:
Անդրադառնալով Աղվան Վարդանյանի «հե-ռա-ցեք» վանկարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Թե ինչու եք հիմա էսքանով ասում «հեռացեք», որովհետև Հանրապետության հրապարակում էսքանով էիք մնացել, որ գոռում էիք «հե-ռա-ցեք»:
Վարչապետն ընդգծեց. «Դուք հարգանք չունեք ոչ քաղաքացու նկատմամբ, ոչ Լեռնային Ղարաբաղի, ոչ Լեռնային Ղարաբաղի դրոշի նկատմամբ: Դա ձեզ համար հերթական կոմերցիոն գործարք է՝ ինչքանով կարաք ծախեք, ինչքան խուրդա կմնա: Եռաբլուր լացողներ, Եռաբլուրի կեսը սեփականաշնորհել էիք, Եռաբլուրի վրա «Լեքսուս» ու «Տոյոտաներ» սարքողներ»: