Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվում շարունակվում է 13 հայ գերիների դատավարությունը

Բաքվում շարունակվում է 13 հայ գերիների դատավարությունը
Հասարակություն
14:31, 22 июль 2021
Ադրբեջանում շարունակվում է 13 հայ ռազմագերիների գործով հերթական դատական նիստը։ Հաղորդում է Sputnik.az-ը։

Հայորդիներին Բաքվում մեղադրում են «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ կատարելու» մեջ։

Դատարանի առջև են կանգնել Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևան Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը

Նիստը ընթանում է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլդար Իսմայիլովի նախագահությամբ:

Ադրբեջանի իշխանությունները հայորդիներին մեղադրում են ահաբեկչության մասնակից դառնալու, Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու հոդվածներով: