Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Հասարակություն
14:34, 22 июль 2021
Գորիսում Սյունիքի ներկա և նախկին մարզպետների որդիների մասնակցությամբ տեղի ունեցած հրաձգության գործով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են Քննչական կոմիտեից։

Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով։

Հիշեցնենք, որ Գորիսում Սյունիքի ներկա ու նախկին մարզպետների մտերիմների մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: