Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում են առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն․ Հայկ Կոստանյան

Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում են առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն․ Հայկ Կոստանյան
Հասարակություն
13:30, 05 октябрь 2023
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում են առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների թվով 21  շինություն:

Նշված բոլոր շինություններն ապօրինի են և կառուցվել են վերջին ամսիների ընթացքում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա: