Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի կենտրոնում հաստաբուն ծառն ընկել է պարեկային մեքենայի վրա. shamshyan.com

Երևանի կենտրոնում հաստաբուն ծառն ընկել է պարեկային մեքենայի վրա. shamshyan.com
Հասարակություն
12:22, 23 июль 2021
Կեսգիշերին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում. ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում պոկվել և ընկել է՝ փակելով Մոսկովյան փողոցը: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Տուժածներ չկան, սակայն մեծ վնաս է պատճառվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական «Շկոդա» մակնիշի ավտոմեքենային, ինչպես նաև մոտակայքում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:

Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես միակողմանի է դարձել։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: