Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունաստանում մարդիկ, հոգալով իրենց առողջության մասին, առանց պարտադրանքի դիմակ են կրում բոլոր փակ վայրերում. Ավանեսյան

Հունաստանում մարդիկ, հոգալով իրենց առողջության մասին, առանց պարտադրանքի դիմակ են կրում բոլոր փակ վայրերում. Ավանեսյան
Հասարակություն
14:25, 23 июль 2021
Հունաստանում, ուր բավական լավ ցուցանիշ ունեն պատվաստման, և հիվանդացությունն էլ կառավարելիի շրջանակներում է, բոլորն անխտիր փակ տարածքներում դիմակ են դնում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ դա արվելու է առանց ստիպելու: Մարդիկ, հոգալով իրենց առողջության մասին և դրսևորելով հարգանք շրջապատի նկատմամբ, հանգիստ կրում են դիմակ:

«Համոզված եմ, որ մենք էլ կարող ենք առանց պարտադրանքի էլ դրսևորել հանրային պատասխանատվություն և կրել դիմակ խանութ մտնելիս, տրանսպորտում և այլ փակ տեղերում. չէ՞որ մենք իրար հասնող, մեկս մյուսի համար հոգ տանող ժողովուրդ ենք: Դիմակ կրելն ի՞նչ է, որ չանենք՝ մեր մեծերին պաշտպանելու համար»,- նշել է Ավանեսյանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 21-ից առողջապահության նախարարի պաշտոնակատարը գտնվում է Հունաստանում: Այսօր պաշտոնական այցի վերջին օրն է:Նա, ինչպես նաև նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը, Աթենք են գործուղվել բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա «Քովիդ-19»-ը համավարակի ազդեցության հարցերով գագաթաժողովին մասնակցելու նպատակով: