Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հյուսիսային պողոտայում ստորագրահավաք է՝ Սյունիքի կալանավորված համայնքապետներին ազատ արձակելու պահանջով

Հյուսիսային պողոտայում ստորագրահավաք է՝ Սյունիքի կալանավորված համայնքապետներին ազատ արձակելու պահանջով
Հասարակություն
19:04, 23 июль 2021
Այսօր՝ հուլիսի 21-ին Քոչարյանի Հայաստան դաշինքը Հյուսիսային պողոտայում վրան է տեղադրել Սյունիքի կալանավորված համայնքապետերի մեծ, սև ու սպիտակ նկարներով և ստորագրահավաք կազմակերպել՝ նրանց ազատ արձակելու պահանջով։ 

Հիշեցնենք, որ կալանավորվել են՝ Գորիսի քաղաքապետ՝ Առուշ Առուշանյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ՝ Մխիթար Զաքարյանը, Սիսիանի քաղաքապետ՝ Արթուր Սարգսյանը, ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանը, Քաջարան համայնքի ղեկավար՝ Մանվել Փարամազյան և մի շարք այլ պաշտոնատար անձանց։