Արցախի Մաճկալաշեն գյուղից գերեվարված բնակիչը վերադարձվել է. Լուսինե Ավանեսյան

Հասարակություն
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ահազանգել էր, որ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը գերեվարվել է։
ՄԻՊ-ը նշել է, որ գերեվարված անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ին ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Civic.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նշեց, որ քաղաքացին արդեն վերադարձվել է։
Նշենք, որ ՄԻՊ-ը տեղեկացրել էր, որ բնակչի վերադարձման համար բանակցում են նաև ռուս խաղաղապահները։