Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջոցառում նվիրված Հաց Բերող Արթուր Սարգսյանի հիշատակին․ Ուղիղ

Միջոցառում նվիրված Հաց Բերող Արթուր Սարգսյանի հիշատակին․ Ուղիղ
Հասարակություն
19:18, 26 июль 2021
Հուլիսի 26-ը՝ Հաց Բերողի օրն է: Հյուսիսային պողոտայում անց է կացվում միջոցառում նվիրված Հաց Բերողի՝ Արթուր Սարգսյանի հիշատակին: Հինգ տարի առաջ այս օրը՝ 2016թ․ հուլիսի 26-ին Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքեց ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրեց այն գրաված և արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռերին»։
 
Քաղաքացիները նրա արարքն անգնահատելի ու համամարդկային քայլ համարեցին։ Սակայն Արթուր Սարգսյանը կալանավորվեց մյուս ապստամբների հետ։ Չնայած նա ուներ առողջական լուրջ խնդիրներ, նրան պահեցին բանտում։
 
Իրավապաշտպանների բազմաթիվ հայտարարություններից հետո խափանման միջոցը փոխվեց, բայց նրա վիճակն արդեն ծանր էր։
 
Արթուր Սարգսյանը մահացավ ազատության մեջ հայտնվելուց 10 օր հետո՝ 2017թ մարտի 16-ին։