Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մովսես Հակոբյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել՝ ասելով, որ ունի կանխակալ վերաբերմունք

Մովսես Հակոբյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել՝ ասելով, որ ունի կանխակալ վերաբերմունք
Հասարակություն
14:19, 27 июль 2021
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գործը վերամակագրվել է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից։ Այն կքննի դատավոր Մանվել Շահվերդյանը։

Այսպես, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը, որով նրան մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք հրապարակելու համար, ի սկզբանե մակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին։ Դատավոր Վաչե Մարգարյանը հուլիսի 22-ին Մովսես Հակոբյանի գործով սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ էր հայտնել՝ որպես հիմնավորում նշելով, որ Մովսես Հակոբյանի գործով ունի կանխակալ վերաբերմունք։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից գործի վերաբաշխման արդյունքում գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։

Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։

Աղբյուր՝ pastinfo.am