Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի տեղահանված բնակիչների շուրջ 97 %-ը օգտվել է աջակցման ծրագրերից. Տեսանյութ

Արցախի օպերատիվ շտաբը հիմնականում զբաղվում է պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ, հաշվառմամբ և միգրացիոն հարցերով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Արցախի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանը։    

Նա նշեց, որ Արցախի տեղահանված բնակիչների հիմնականում 97 տոկոսը օգտվել է բոլոր ծրագրերից, որոնք արդեն ավարտական փուլում են, իսկ այն անձինք, ովքեր դեռևս չեն օգտվել այդ ծրագրից, դիմում են Արցախի օպերատիվ շտաբին և ինչ-ինչ փաստաթղթային պատճառներով այդ հարցերին լուծում տրվելուց հետո լրացուցիչ ցուցակներով ընդգրկվում այդ ծրագրում։