Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օրհուսի համալսարանը չեղարկել է միջազգային գիտաժողովը հայ մասնագետներին ևս հրավիրելու պահանջի պատճառով. ՀՀ ԳԱԱ

Օրհուսի համալսարանը չեղարկել է միջազգային գիտաժողովը հայ մասնագետներին ևս հրավիրելու պահանջի պատճառով. ՀՀ ԳԱԱ
Հասարակություն
21:53, 27 июль 2021
Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպիչները, թերևս մտավախություն ունենալով, որ հայագետների մասնակցությունը հնարավորություն չի տա ադրբեջանցի մասնակիցներին անարգել տարածել իրենց կեղծարարությունները, նախընտրել են ընդհանրապես չեղյալ հայտարարել գիտաժողովը. այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

Ըստ աղբյուրի՝ Դանիայի Օրհուս քաղաքի համալսարանը նախապատրաստել էր «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողով: Հրավիրվել էին մասնագետներ Ադրբեջանից, Վրաստանից, Դաղստանից, սակայն չէին հրավիրվել գիտնականներ Հայաստանից, ինչպես նաև հայագետներ այլ երկրներից: