Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպքեր են գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպքեր են գրանցվել
Հասարակություն
10:49, 28 июль 2021
Արցախում հուլիսի 27-ին կատարվել է 57 թեստավորում, ինչի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպքեր են գրանցվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 4 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 234 քաղաքացու հետազոտություն, որոնցից 960-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 943 դեպք: Կատարվել է 28 186 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: