Քաղաքացիակենտրոն
լրատվություն

1 օր հայրենիքը չպաշտպանած «Հայաստան» դաշինքի պատգամավորը ատելություն է քարոզում ադրբեջանցիների կրակոցների ու մեր կորուստների ֆոնին

1 օր հայրենիքը չպաշտպանած «Հայաստան» դաշինքի պատգամավորը ատելություն է քարոզում ադրբեջանցիների կրակոցների ու մեր կորուստների ֆոնին
Հասարակություն
12:14, 28 июль 2021
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը, որը գեթ մեկ օր բանակում չի ծառայել, առավել ևս՝ չի պաշտպանել հայրենիքը 44-օրյա պատերազմի ժամանակ, այս պահին, երբ սահմանին զոհեր ու վիրավորներ ունենք, Երևանի իր էլիտար բնակարանում նստած ատելություն է քարոզում հայ ժողովրդի մեծամասնության հասցեին։ 

«Իմ զորակցությունն եմ հայտնում հունիսի 20-ի ընտրություններին 3-րդ համարի քվեաթերթիկի արյունոտ «ապագա կա ապագա»-ն ընտրողներին. պինդ եղեք»,- գրել է պատգամավորը՝ շարունակելով. «Նրանց չե՛մ մեղադրում, չե՛մ քննադատում իրենց սխալ ընտրության համար, այլ խորը կարեկցում եմ՝ հասկանալով նրանց ծանր հոգեվիճակը, վերջին մեկ ամսվա իրադարձությունների, զոհերի ու վիրավորների համար անձնական ծանր պատասխանատվության բեռը: Բոլորս էլ սխալական ենք, հաճախ ենք կատարում սխալ ընտրություն, բայց միշտ համարձակություն ենք ունենում խոստովանել, որ սխալվել ենք, և կրկնակի եռանդով լծվում ենք այդ սխալն ուղղելու հույժ կարևոր գործին»: 

«Հիմա բոլորս պետք է միասնական լինենք, բացառենք ներքին պառակտումները, քանզի թուրքական տրոյական ձին թշնամու առաջ հիմա էլ բացել է մեր տան դռները, թշնամուն հրավիրել է ներս և նոր զոհերի ու հողերի գնով պլանավորել է «փրկել» նոր կյանքեր:
Սկսվել է պետական դավաճանության «Հաղթելու ենք» օպերացիայի երկրորդ մասը...»,- գրել է Ղազինյանը։

Փաստորեն, ծանր կորուստներով սահմանային միջադեպերը արթուրղազինյանների համար իրականում առիթ են աջ ու ձախ ատելություն ու կեղծիք տարածելու համար։