Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօրվա զոհերից Դավիթը 44-օրյա պատերազմի մասնակից էր, 2020 թվականին Չինչինի միակ շրջանավարտն է եղել

Այսօրվա զոհերից Դավիթը 44-օրյա պատերազմի մասնակից էր, 2020 թվականին Չինչինի միակ շրջանավարտն է եղել
Հասարակություն
13:12, 28 июль 2021
Բերդի համայնքապետարանից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում անմահացել է զինծառայող, շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը Բերդ համայնքի Չինչին գյուղից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից:

«Վշտակցում ենք Դավիթ Քոչարյանի ծնողներին, հարազատներին, համագյուղացիներին և բոլորիս՝ անդառնալի, չափազանց թանկ կորստի համար. անամոք վիշտը բոլորինս է: Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ, հավերժի՛ ճամփորդ: Քո պայծառ անունը հավետ դաջված կլինի մեր սրտերում: Խոնարհվում ենք»,-ասված է հայտարարության մեջ: