Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայկական կողմն ունի 4-5 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծանր է, մյուսների մեջ կան վիրավորներ, որոնք ընդամենը սալջարդ են ստացել՝ հարակից դիրքեր տեղափոխվելիս». Արծրուն Հովհաննիսյան

«Հայկական կողմն ունի 4-5 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծանր է, մյուսների մեջ կան վիրավորներ, որոնք ընդամենը սալջարդ են ստացել՝ հարակից դիրքեր տեղափոխվելիս». Արծրուն Հովհաննիսյան
Հասարակություն
13:18, 28 июль 2021
Հայկական կողմը, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, ունի 4 վիրավոր։ 

«Դիրքում ունենք երեք զոհ և դիրքում մնացած 1 ծանր վիրավոր։ Այդ 4 վիրավորներից միայն նա է ծանր վիճակում։ Դիրքի ավագից սկսած մինչև կորպուսի հրամանատար՝ ամեն ինչ անում են, որպեսզի թշնամին իրեն սանձարձակ չզգա։ Զինված Ուժերի գլխավոր հրամանատարության բոլոր մակարդակներում շատ օպերատիվ, արագ, կտրուկ գործողություններ են ձեռնարկվել, հակագրոհ կազմակերպվել, և թշնամին, կրելով մեծ կորուստներ, հետ է շպրտվել»,- տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը եղել է նաև հոսպիտալում և նշում է, որ բացի այդ մեկ վիրավորից, որի վիճակը ծանր է, մնացած վիրավորների վիճակը նորմալ է։ «Կան վիրավորներ, որոնք ընդամենը սալջարդ են ստացել՝ հարակից դիրքեր տեղափոխվելիս»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը և ավելացրեց. «Պատերազմի և մարտական գործողությունների ընթացքում կա մի սուրբ օրենք աշխարհի բոլոր պետություններում. եթե չկա միասնություն, համերաշխություն, եթե մի կողմ չեն դրվում բոլոր տարաձայնությունները, ապա լավ արդյունք չի ստացվում։ Իսկ ինձ համար մեր բանակի հաղթանակը՝ նույնիսկ այսպիսի լոկալ, փոքր հաղթանակները, որոնք շատ կարևոր են մեզ համար, ավելի կարևոր է, քան իմ անձը և արժանապատվությունը։ Իհարկե, մի օր ամեն ինչին կպատասխանեմ, բայց ոչ հիմա։ Նորից խնդրում եմ բոլորիդ՝ ամեն ինչ մի կողմ դրեք և եղեք Զինված ուժերի կողքին, պետության կողքին»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը։