Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազատամարտիկների դաշինքի և հատուկ գնդի միացյալ շտաբի հայտարարությունը

Ազատամարտիկների դաշինքի և հատուկ գնդի միացյալ շտաբի հայտարարությունը
Հասարակություն
14:19, 28 июль 2021
Ազատամարտիկների դաշինքը և հատուկ գնդի միացյալ շտաբը հայտարարություն է տարածել․

Սիրելի՛ մարտընկերներ.

Երեկ գիշերվանից ուխտադրուժ թշնամին վերսկսել է մարտական գործողությունները հյուսիս-արևելքում՝ շփման գծի գրեթե ողջ երկայնքով: Ցավոք արդեն ունենք զոհեր և վիրավորներ:

Այս իրավիճակում, մենք՝ որպես արցախյան երեք պատերազմների ակտիվ մասնակիցներ և փորձառու զինյալներ, պարտավոր ենք ինքնակազմակերպվել և սատար կանգնել մեր բանակին, ուստի.

Կոչ ենք անում բոլոր ազատամարտիկներին ու կամավորականներին, անկախ որևէ կազմակերպությանն իրենց անդամակցությունից ու քաղաքական հայացքներից, հենց այս պահից ՀՀ բոլոր մարզերում ստեղծել մոբիլ զորախմբեր, կապվել համապատասխան զինկոմիսարիատների հետ և առաջին իսկ հրամանի դեպքում ջախջախիչ հարված հասցնել լկտիացող թշնամուն: