Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուրս գալ ՀԱՊԿ-ից, դիմել ՄԱԿ ԱԽ՝ վերականգնելու ՀՀ տարածքային ամբողջականությունը․ ստորագրահավաք

Դուրս գալ ՀԱՊԿ-ից, դիմել ՄԱԿ ԱԽ՝ վերականգնելու ՀՀ տարածքային ամբողջականությունը․ ստորագրահավաք
Հասարակություն
14:54, 28 июль 2021
Նարեկ Այվազյանը ստորագրահավաք է կազմակերպել՝ կոչ անելով դուրս գալ ՀԱՊԿ-ից և դիմել ՄԱԿ ԱԽ՝ վերականգնելու ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Այնտեղ մասնավորապես ասված է․

Ապրելով ՀՀ տարածքային ամբողջականության խախտման ամբողջ ցավը,

Կիսելով մեր հերոս զինվորների վիրավորումներն ու կորուստների վիշտը,

Անսալով խաղաղ բնակչության կյանքի, առողջության, սեփականության իրավունքների հակառակորդի կողմից ռազմական և տեղեկատվական միջամտությամբ խախտումները,

Տեսնելով ռազմական առումով գործընկեր պետությունների և ՀԱՊԿ-ի անհաղորդությունը ՀՀ սահմանային բախումներին,

ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանները, բնակչության և տեղեկատվական անվտանգությունը պաշտպանելու նպատակով ՀՀ իշխանություններից պահանջում ենք.

1. ՄԱԿ Անվտանգության խորհրդին դիմել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով։

2. ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել և լքել Հայաստանի հանդեպ պարտավորությունները չիրականացնող կառույցը։

3. Ռազմական փոխօգնության պայմանագիր կնքել այն երկրների հետ, որոնք ուղիղ կերպով պատրաստակամություն են հայտնել օժանդակել Հայաստանին։