Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների

ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների
Հասարակություն
15:41, 28 июль 2021
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի հաստիքային ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների։

Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում Արցախի Ներկայացուցչությունից:

Հուլիսի 28-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կայացած արարողությանը պետական պարգևները զոհվածների հարազատներին են հանձնել ՊԲ N զորամասի հրամկազմի ներկայացուցիչները։ Պարգևների հանձնման արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկաայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, հյուրեր, հրավիրվածներ։ Խաղաղության ու մխիթարանքի խոսքով ներկաներին դիմել է ԶՈՒ գնդերեց, Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը։